ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական հաքերները իբր 5500 զոհված հայ զինծառայողի անուն են հրապարակել։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում գրել է, թե ինչպես են նրանք կազմել այդ ցանկը և ինչ նպատակ են հետապնդել։
«Իրականում ընտրական ռեգիստրից անկապ մարդկանց անուններ են լցրել։ Մեջը մենակ 17 Անի կա։ Իմաստը պարզ է` կասկածներ սերմանել։ Իմ կարճ և գրական խորհուրդը` ռադ արեք»,–նշել է նա։
Նշենք, որ ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ մեր կորուստների վերաբերյալ ադրբեջանական տեղեկությունները կեղծ են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին