Մարդու իրավունքների պաշտպանը կոշտ հայտարարություն է արել սոցապ նախարարության հասցեին

Արման Թաթոյանը նպատակահարմար չի համարում այս պահին անդրադառնալ ոլորտում արձանագրված խնդիրներին, բայց հայտնում է, որ հերթական ուսումնասիրությունն ամփոփվում է ու առաջիկայում կուղարկվի իրավասու մարմիններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարներին հիշեցրել է իրենց սահմանադրական պարտականությունները:

Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»,- Facebook-ում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ափսոսանք է հայտնում, որ ստիպված է այսպիսի հրապարակային հայտարարություն անել, բայց և չի բացում փակագծերը, թե ինչ խնդիր է առաջացել նախարարության հետ աշխատանքում:

Արդեն վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար. Թաթոյանը` համաճարակների բռնկման մասին

«Նպատակահարմար չեմ համարում այս պահին անդրադառնալ ոլորտում առկա մեր արձանագրած խնդիրներին հասկանալի պատճառներով: Ներկայում հերթական ուսումնասիրությունն է ամփոփվում և կուղարկվի իրավասու մարմիններին»,- նշում է Թաթոյանը՝ կոչ անելով գիտակցել, որ մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է հատկապես այս դժվար օրերին ամեն կերպ աջակցել պետությանը:

Պաշտպանը միաժամանակ հայտնում է, որ ՄԻՊ աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով՝ մեր հայրենակիցների, այդ թվում զինծառայողների ընտանիքների սոցիալական իրավունքերի երաշխավորմամբ:

Մի՛ կուրացրեք ձեզ, մի՛ փակեք ձեր աչքերը․ Թաթոյանը տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը