Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է

Ռուսաստանի արտգործնախարարի այցելություններն ու հանդիպումները տեղափոխվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելու պատճառով ինքնամեկուսացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը։

Նախապես ծրագրված այցելություններն ու հանդիպումները տեղափոխվել են։

«Լավրովն իրեն լավ է զգում»,– հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։

Նշենք, որ վերջին մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է COVID-19–ով վարակվելու 16 550 դեպք։ Համավարակի ընթացքում ՌԴ–ում ընդհանուր առմամբ 1 547 774 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացածների թիվը հատել է 26 500–ի սահմանը։