Իրանն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից երկու բրիգադ արդեն տեղակայվել է երկրի հյուսիս-արևմտյան սահմանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Իրանն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը երկրի հյուսիս-արևմուտքում `Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանին: Տեղեկությունը հայտնել է Իրանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:

«Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերը նաև Իրանի սահմանի մոտակայքում են: Իրանի ղեկավարությունը բազմիցս մտահոգություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ: Մենք չենք հանդուրժի որևէ սպառնալիք մեր սահմաններին», - ասել է Մուսավին:

Թեհրանը պատրաստ է հակամարտության կարգավորման գործում միջնորդ լինել․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Նշենք, որ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից երկու բրիգադ արդեն տեղակայվել է երկրի հյուսիս-արևմտյան սահմանում` Խոդա Աֆարինի և Ջուլֆայի շրջաններում, այն բանից հետո, երբ արկերը մի քանի անգամ ընկել են Իրանի տարածք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին ասել էր, որ իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին