Իրանական բանակը կպայքարի իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ. Իրանի ԶՈւ հրամանատար

Իրանի իշխանություններն ավելի վաղ որոշում էին կայացրել ուժեղացնել սահմանների պաշտպանությունը երկրի անվտանգության ապահովման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ։ Ինչպես հաղորդում է Miran Press Telegram-ալիքը, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին։

Հակառակորդը հրետակոծել է հայ-իրանական սահմանի ուղեկալի դիրքերը

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ են ընթանում նաև Իրանի հարակից մասում։ Իրանի ղեկավարությունը բազմիցս անհանգստություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Երկրի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պահպանությունն Իրանի անվտանգությունն ապահովելու համար։

«Մեր ուժերը մարտական են տրամադրված և անխնա պայքարելու են ահաբեկիչների, մեր սահմանների մոտ ԻՊ ներկայության դեմ», - նշել է Մուսավին:

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար: