ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանյայց առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում հանգանակությունները շարունակվում են։ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ հերթական նվիրատվություններն են արվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից փոխանցվել է 200 հազար ԱՄՆ դոլար։
«Գերմանիայի հայոց թեմը առաքել է ևս 80 հազար եվրո գումար։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով 35.500 ԱՄՆ դոլար»,- գրել է Տեր Վահրամը։
Նրա խոսքով՝ նույն նպատակով մեկ այլ եկեղեցական հաստատությունից ստացվել է 68.850 ԱՄՆ դոլար։
Հավելենք, որ հիմնադրամին արված նվիրատվությունների թիվը հատել է 150 մլն դոլարի սահմանը։