Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում. ԱՀ ՊԲ

Թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ հաղորդմամբ՝ հակառակորդը նաև շարունակել է խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը։ Մասնավորապես, թիրախում են հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքներն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Չհաջողված բլիցկրիգ Ղարաբաղում․ ինչի՞ են կողմերը հասել մեկ ամիս պատերազմելուց հետո

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում»,- հաղորդում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

ՊԲ–ից վստահեցնում են՝ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին