Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով

Արտիստին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Պետրոսյանը 75 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։

Համաձայն հրապարակման` արտիստին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Այժմ նա արդեն հիվանդանոցում է և իրեն լավ է զգում։

Պետրոսյանն այս տարի դարձավ 75 տարեկան։ Արտիստը երկու երեխա ունի` 1 տարեկան Վահանը և 51-ամյա Վիկտորյան։ Նա այժմ ամուսնացած է իրենից 43 տարով փոքր Տատյանա Բրուխունովայի հետ։

«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ