Բանակցություններում Թուրքիայի ներգրավմանը պետք է համաձայն լինեն թե՛ Երևանը, թե՛ Բաքուն

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի հավանական մասնակցությունը բանակցային գորընթացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակից դարձնելու հարցը պետք է լուծվի միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ ու նրանց ցանկության դեպքում։ Այս մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Անկարան պետք է մասնակցի Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլին։

«Այստեղ կարևոր է միայն 2 կողմերի տեսակետները, նկատի ունեմ հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որ այս կամ այն պետությունը մասնակցի կարգավորման գործընթացին»,-պարզաբանել է Պեսկովը։

Ռուսաստանը Թուրքիայի հետ խնդիրներից չի վախենում. փորձագետը` Պուտինի հայտարարության մասին

Հավելենք, որ Թուրքիան պարբերաբար ցանկություն է հայտնում մասնակից դառնալ Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին։ Սակայն Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս հայտարարել են, որ հայկական կողմը դեմ է բանակցություններում Թուրքիայի ներգրավմանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին