Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ

Ադրբեջանը, խախտելով հրադադարի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները, շարունակում է հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Սարուշեն և Խաչմաչ գյուղերի լուսանկարները, որոնցում երևում են Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքները։

Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ կեսօրին Ադրբեջանը հրետանի է կիրառել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: 

Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը

Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին