Աշխարհազորը Հայաստանում կգործի ՏԻՄ ղեկավարների տեղակալների հրամանատարությամբ

Պաշտպանության փոխնախարարը ԱԺ արտահերթ նիստում պարզաբանեց, որ զինվորական կցագրում ունեցող պահեստազորայինները, զինվորականներն ու զորակոչի ենթակա քաղաքացիները աշխարհազորի մեջ չեն մտնելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է «Պաշտպանությամ մասին» օրենքում ավելացնել «աշխարհազոր» եզրույթը: Օրենքում համապատասխան փոփոխության նախագիծն այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել քաղաքացիների գույքը

Ինչպես հարցի զեկուցման ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով՝ Երևանում և մարզերում ու պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:

«Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է ԶՈւ ԳՇ պետի կողմից՝ աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորային միավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան ՏԻՄ ղեկավարի տեղակալը, գյուղական բնակավայրերում՝ գյուղապետերի, քաղաքներում՝ քաղաքապետերի տեղակալները, Երևանում՝ քաղաքապետի տեղակալը, իսկ վարչական շրջանններում՝ վարչական շրջանների ղեկավարների տեղակալները»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նաև պարզաբանեց, որ զինվորական կցագրում ունեցող պահեստազորայինները, զինվորականներն ու զորակոչի ենթակա քաղաքացիները աշխարհազորի մեջ չեն մտնելու: Աշխարհազորային կարող են դառնալ կամավորականները, այդ թվում այն անձինք, ովքեր ազատված են զինվորական ծառայությունից:

ՀՀ Ազգային ժողովի նիստը մեկնարկեց ուշացումով և մեկ րոպե լռությամբ

Նշենք, որ այս կարգավորումները ներկայացված են «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կից փաթեթով ներկայացված՝ «Տարածքային կառավարման մասին», «ՏԻՄ մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթով: