Արցախցիները կենսաթոշակի կամ թաղման նպաստի հարցերով կարող են Հայաստանում էլ դիմել

Հայաստանում ժամանակավոր ապաստանած քաղաքացիները կարող են մանրամասների համար զանգահարել նախարարության թեժ գիծ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար կարող են դիմել նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Կարևորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակում 2020 թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Լոխ լյավա, տարալընք». «Շենգավիթ» ԲԿ–ում արդեն 15 արցախցի փոքրիկ է ծնվել

Մանրամասն տեղեկությունների համար Արցախի քաղաքացիները կարող են զանգահարել նախարարության 114 թեժ գծի կամ 060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին