ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի լուսանկարի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը որոշել է անձնական մեքենան նվիրել հայոց բանակին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը, շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»,- գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերոսին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։
Հայտնի լուսանկարի Ալբերտը. ընկերները պատմում են միշտ հաղթող տղայի մասին