Թուրքիայում ահաբեկիչների հետապնդման ժամանակ պայթյուն է որոտացել

Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյունի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանին։

Սիրիացիները հայերի հետ են. նրանք իրենց մաշկի վրա զգացել են ահաբեկիչների վայրագությունները

«Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, հաջողվել է ահաբեկիչներից մեկին վնասազերծել»,- ասել է նահանգապետը։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել էր այդ երկրում ահաբեկչությունների վտանգի և օտարերկրացիների առևանգման մասին։

ԱՄՆ–ն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել հատուկ զգուշություն ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում, այդ թվում՝ գրասենյակային և առևտրային խոշոր կենտրոններում:

Անկարայի դեսպանատանը և Թուրքիայի այլ քաղաքներում գործող հյուպատոսություններում ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

Ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, կամ ինչ կանեն նրանք Իրանի հետ