Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել

Ուշագրավ է այն հանգամանքը, որ օլիմպիադային մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 70 միլիոնանոց Թուրքիայի թիմերի անդամներից որևէ մեկը նույնիսկ գովասանագրի չեն արժանացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. աստղագիտության և աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց կազմակերպել է Էստոնիան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է` օլիմպիադային մասնակցել են 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։

Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում

«Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է ոսկե մեդալի, Եվա Հունանյանը և Կարեն Բաղդասարյանը (երկուսն էլ 12-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների: Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գյուլամիրյանը ևս նվաճել է արծաթե մեդալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թիմի հետ աշխատել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզմաթ դպրոցի աստղագիտություն առարկայի ուսուցիչ Մարիետա Գյուլզադյանը և ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ օլիմպիադային մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 70 միլիոնանոց Թուրքիայի թիմերի անդամներից որևէ մեկը նույնիսկ գովասանագրի չեն արժանացել։

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում