«Կապի ոլորտի մեր հերոսները». Վահրամ Պողոսյանը լուսանկարներ է հրապարակել

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի խոսքով` կապի ոլորտի մասնագետներն արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց անխոնջ ծառայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է կապի ոլորտի մասնագետների լուսանկարները և գրառում արել։

«Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց անխոնջ ծառայությունը՝ արագ վերացնելով ստեղծված բոլոր խնդիրները»,–գրել է Պողոսյանը։

Նա վստահություն է հայտնել, որ ազգովի ձեռք ձեռքի տված հաղթելու ենք։

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը