Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային «զինյալների տուրիստական գործակալ» է անվանել

Մի շարք տարածաշրջաններում Թուրքիայի ապակառուցողական դերը մտահոգիչ է ոչ միայն Հունաստանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին մտահոգում է Սիրիայում Թուրքիայի վարած բացասական դերակատարությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նա այդ մասին հայտարարել է Աթենքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։

Նոր տվյալներ. Արցախի դեմ պատերազմին Ադրբեջանը վաղուց է պատրաստվել և Թուրքիայի աջակցությամբ

«Ես իմ անհանգստությունը հայտնել եմ Սիրիայում Թուրքիայի բացասական դերի կապակցությամբ։ Թուրքիան խափանում է ձեռք բերված հաջողությունները և դարձել է ջիհադականների տուրիստական գործակալ, որոնք ուղևորվում են տարբեր ճակատներ», — ասել է Հունաստանի արտգործնախարարը։

Դենդիասն ավելի վաղ Միջերկրական ծովում Անկարայի վերջին սադրիչ գործողությունների առնչությամբ նամակներ էր ուղարկել Գերմանիայի և Իսպանիայի իր գործընկերներին՝ Հայկո Մաասին և Արանչա Գոնսալես Լայային՝  այդ երկրներին կոչ անելով էմբարգո սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար:

Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից

Հիշեցնենք Աթենքի և Անկարայի հարաբերությունները սրվեցին, երբ թուրքական «Oruç Reis» նավը սեյսմիկ ուսումնասիրություններ սկսեց Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը սեփական բացառիկ տնտեսական գոտի է համարում։ 

Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում կբերեն էսկալացիայի. ԵՄ