Հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է խոցել

Արցախա–ադրբեջանական շփման գոտում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն ավելի քան 220 ԱԹՍ է խոցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական խոցված անօդաչուների թիվն ավելացավ ևս երկուսով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Ապացույցներ շատ ունենք». Հովհաննիսյանը` F-16–ների կիրառության և Ալիևի սպառնալիքի մասին

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, ավելի քան 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին