ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հայտարարված հրադադարը պահպանվում է։ Այդ մասին նշված է Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Ներկայացնում ենք հատված այսօր տեղի ունեցած ասուլիսի սղագրությունից.
«- Դուք պատրաստվո՞ւմ եք այսօր երեկոյան մասնակցել Էմի Քոնի Բարետի (ԱՄՆ Գերագույն դատարանի նորընտիր դատավոր-խմբ.) արարողությանը»
- Այո, մենք այսօր Սպիտակ տանը կտեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում։ Քվեարկություն է ընթանում, տեսնենք։
- Պահպանվո՞ւմ է հրադադարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
- Ի՞նչ, կներեք։
- Հրադադարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պահպանվո՞ւմ է։
- Պահպանվում է։ Հրադադարը պահպանվում է։ Լա՞վ։ Կտեսնվենք արարողության ժամանակ»։
«Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծվում են Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը արդեն առավոտից բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ հրետակոծելով այդ թվում խաղաղ բնակավայրեր։
Ավելի վաղ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին ու հոկտեմբերի 17-ին, որոնք սակայն, չպահպանվեցին հակառակորդի կողմից։