Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Քուվեյթցիները հուսով են, որ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի ընկերական հանդիպումներ կազմակերպել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:

ՀՖՖ–ն հայտնում է, որ Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա:

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78810–ի։