Համանախագահների եռյակն է այս հին հակամարտությունը կարգավորելու ճանաչված ձևաչափը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը խաղաղ կարգավորմանն աջակցելու շահերից ելնելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ Այս մասին հունական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը։

«Բացառապես քաղաքական լուծման օգտին են արտահայտվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի նախագահները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։ Հատկապես համանախագահների եռյակն է հանդիսանում այս հին հակամարտությունը կարգավորելու համընդհանուր ճանաչված  ձևաչափը»,– ասել է Լավրովը։

Հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը. Փաշինյան

ԱԳ նախարարը շեշտել է, որ ս.թ. հոկտեմբերի 10-ից ՄԽ համանախագահ երկրները` Ադրբեջանի ու Հայաստանի  մասնակցությամբ, հանգեցին կրակի դադարեցման համաձայնության` մաքսիմալ բովանդակային բանակցային գործընթացի վերսկսմամբ։

«Համոզում ենք մեր թուրք գործընկերներին, որ նպատակահարմար է օգտագործել իրենց ազդեցությունն այս ուղղությանն աջակցելու շահերից ելնելով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի հետ անցկացրել եմ մի քանի հեռախոսային խոսակցություն Լեռնային Ղարաբաղի թեմայով»,– ասել է Լավրովը։

Նա նաև կոչ է անում բոլոր «արտաքին խաղացողներին» անել ամեն ինչ կանխելու ռազմական սցենարի հետագա զարգացումը, կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղ գործընթացների վերսկսելու պայմաններ ստեղծելու համար:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Ադրբեջանը հետագա սադրանքների համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ՊԲ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը ԵԱՀԿ ՄԽ 3–րդ համանախագահ երկրի առաջնորդը հայտարարեց։ Հոկտեմբերի 25–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը