Գիտնականները կորոնավիրուսի նոր բռնկում են կանխատեսել

Գիտնականները կարծում են, որ ձմռան սեզոնին վարակման ռիսկը նվազեցնելու նպատակով հնարավոր է` կորոնավիրուսի կանխարգելման առավել խիստ միջոցառումների կարիք լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի գիտնականները ձմռան սեզոնին համավարակի սրացում են կանխատեսում, գրում է Nature-ը։

Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել

Փորձագետների հաշվարկներով՝ COVID-19-ի հերթական բռնկումը պայմանավորված կլինի մի քանի գործոնով։ Առաջինը լրացուցիչ ռիսկն է, որ տարվա ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են գտնվելու վատ օդափոխվող տարածքներում։

Երկրորդ գործոնը, ըստ գիտնականների, այն է, որ ցուրտն ու սառը օդը, ինչպես և արևի ուղիղ ճառագայթների պակասը կորոնավիրուսի փոխանցման ավելացման համար բարենպաստ միջավայր են ստեղծում։

«Այս վիրուսի համար բարգավաճման շրջան է լինելու։ Մեզ բավականին սթափեցնող և բարդ ամիսներ են սպասում»,-նշել է Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի միկրոկենսաբան Դեվիդ Ռելմանը։

Համաձայն գիտնականների ենթադրությունների՝ ձմռանը կարող են վերահսկողության ավելի խիստ միջոցառումներ պետք լինել, որպեսզի բռնկումների վտանգը նվազեցվի։

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը