Ավտովթար Արմավիրում. 49–ամյա վարորդը մահացել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 25-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Տեղումների դեռ չսպասեք. եղանակի տեսություն

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Սեյրան Խ․) բախվել է «Daf» մակնիշի կցորդչին (վարորդ՝ Սամվել Ա․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Սեյրան Խ․-ին (ծնված 1971 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ և մահացել է: