Հայոց պետականության պաշտպանները. առյուծ տղաների պայծառ լուսանկարներն առաջնագծից

Sputnik

Արցախում արդեն 29–րդ օրն ընթացող պատերազմում ոգևորության ու տխրության պահերը շատ են եղել։ Հայ ժողովուրդն այս անգամ իր տունը պաշտպանում է ոչ միայն ադրբեջանական մեծաքանակ բանակից, այլև նրանց միացած թուրքական ուժերից ու վարձկան ահաբեկիչներից։ Աշխարհն առայժմ միայն կոչեր է անում. հայ ժողովրդի դեմ իրականացվող նոր ցեղասպանությունը կանգնեցնելու ուղղությամբ գործնական ու կտրուկ միջոցներ դեռ չկան։

Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները. Արցախի նախագահ

Ադրբեջանն ու նրա հովանավոր Թուրքիան բացահայտ ցույց են տալիս, որ միտք չունեն հետ կանգնելու իրենց ծրագրից, այն է` էթնիկ զտման ենթարկել Արցախը։ Այդ մասին է վկայում արդեն երրորդ անգամ հայտարարված հումանիտար հրադադարը նույնպես անտեսելու` նրանց գործելաոճը։

Արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով թեժ մարտերը շարունակվում են։ Եվ մինչ դիվանագետները փորձում են բանակցությունների միջոցով կանխել արյունահեղությունը, Հայաստանում ու սփյուռքում տարբեր ակցիաներ ու հանգանակություններ են կազմակերպվում բանակին օգնելու համար, առաջնագծի հերոս տղաներն ուղղակի իրենց գործն են անում` առանց մեկ րոպե անգամ կասկածելու, որ հաղթանակը մերն է լինելու։

Հայ քաջորդիների պայծառ ու հույս ներշնչող լուսանկարները` Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

1 / 22
Հայոց պետականության պաշտպան
2 / 22
Հայոց պետականության պաշտպան
3 / 22
Հայոց պետականության պաշտպան
4 / 22
Հայոց պետականության պաշտպան
5 / 22
Հայոց պետականության պաշտպան
6 / 22
Հայոց պետականության պաշտպան
7 / 22
Հայոց պետականության պաշտպան
8 / 22
Հայոց պետականության պաշտպան
9 / 22
Հայոց պետականության պաշտպան
10 / 22
Հայոց պետականության պաշտպան
11 / 22
Հայոց պետականության պաշտպան
12 / 22
Հայոց պետականության պաշտպան
13 / 22
Հայոց պետականության պաշտպան
14 / 22
Հայոց պետականության պաշտպաններ
15 / 22
Հայոց պետականության պաշտպան
16 / 22
Հայոց պետականության պաշտպան
17 / 22
Հայոց պետականության պաշտպաններ
18 / 22
Հայոց պետականության պաշտպաններ
19 / 22
Հայոց պետականության պաշտպան
20 / 22
Հայոց պետականության պաշտպան
21 / 22
Հայոց պետականության պաշտպան
22 / 22
Հայոց պետականության պաշտպան