Աննա Հակոբյանը կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու

ՀՀ վարչապետի կինը շեշտում է, որ մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հոկոբյանը, մի քանի օրից կանանց ջոկատի հետ կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու։ 

«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»,–Facebook-ի իր էջում գրել է նա։

Վարչապետի տիկինը շեշտել է, որ մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ամեն տղամարդ հենց հիմա պիտի ոտքի կանգնի և գնա իր զինկոմիսարիատ։ Կանայք էլ, որոնք ուժ են գտնում կանգնել հանուն հայրենիքի, նրանք էլ պետք է ջոկատներ կազմեն։ Փաշինյանը նշեց, որ պատրաստ է անձամբ մեկնել առաջնագիծ, եթե իմանա, որ դա է ժողովրդի ուզածը։ 

Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյան