Ադրբեջանի դեմ քրգործ հարուցելու համար գերմանահայ իրավաբանները դիմել են դաշնային դատախազին

Ադրբեջանի դեմ քրեական գործ հարուցելու համար հիմք են ծառայել ինչպես խաղաղ բնակիչների դեմ կատարված հանցագործությունները, այնպես էլ գերիների նկատմամբ վերաբերմունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ գերմանահայ իրավաբանների միությունը դիմել է Գերմանիայի դաշնային դատախազին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրգործ հարուցելու հայցով:

«Դիմումի հիմքում նշվել են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության ահաբեկման, հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ և ֆիզիկական խոշտանգումների, միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի օգտագործման փաստերը։ Բացի այդ, նշվել է նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, շենքերի, հիվանդանոցների, դպրոցների, եկեղեցիների, ինչպես նաև կոմունիկացիոն ճանապարհների, կամուրջների հրթիռակոծման վերաբերյալ փաստերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գերմանիայի միջազգային քրեական օրենսգիրքը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Անդամահատում են ու ասում` նստեք բանակցությունների. արցախցի կանայք պահանջ ունեն ԵՄ դեսպանից

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը