«Վաղ առավոտյան թարմ ապրանք». Հովհաննիսյանը հայտնել է թշնամու կորստի մասին. լուսանկարներ

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրը նոր բացված` արդեն իսկ ադրբեջանական զինված ուժերը կորուստ են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են կորուստներ կրել։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ առավոտ շուտ արդեն իսկ թշնամին ռազմական ավտոմեքենա է կորցրել։

«Վաղ առավոտյան թարմ ապրանք»,–Facebook սոցցանցի իր էջում հրապարակված լուսանկարներին կից գրել է Հովհաննիսյանը։

Լուսանկարներում երևում է, որ «Կամազ» ավտոմեքենան ադրբեջանական համարանիշներով է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Ցավդ տանեմ». Եվգենի Կիսինն իր հոնորարը փոխանցել է Արցախի մանուկների օգնության ֆոնդին

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը