Թշնամու ևս մեկ ԱԹՍ ենք խոցել. լուսանկարներ

Հակառակորդը շարունակում է կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ ունենալ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է ևս մեկ կորստի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբորի – Sputnik. Պաշտպանության բանակը հակառակորդի ևս մեկ ԱԹՍ է խոցել։ Տեղեկությունը համապատասխան լուսանկարներին կից Facebook—ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Թշնամու ևս մեկ ԱԹՍ ենք խոցել. լուսանկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:

Թշնամու ևս մեկ ԱԹՍ ենք խոցել. լուսանկարներ

Իսկ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ առավոտյան թշնամին ռազմական ավտոմեքենա է կորցրել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանցիներն ահաբեկիչներից խլում են հեռախոսներն ու անձնագրերը. Հովհաննիսյան

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը