Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը և այլոք. ի աջակցություն Արցախի համերգ կլինի

Աշխարհահռչակ արտիստները համախմբվել են, որպեսզի այս դժվար օրերին աջակցեն Արցախին ու հայ ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը միացել է «Արտիստներն Արցախի համար» բարեգործական ակցիային։

«Ցավդ տանեմ». Եվգենի Կիսինն իր հոնորարը փոխանցել է Արցախի մանուկների օգնության ֆոնդին

Մալիկյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ինքն էլ կմասնակցի հոկտեմբերի 28-ին, ժամը 20։00–ին (Հայաստանի ժամանակով` ժամը 23։00) կայանալիք համերգին։ Այս օնլայն համերգին կմասնակցեն նաև աշխարհահռչակ արտիստներ Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը, Թոմ Մորելոն, Տատյանա Սպիվակովան։

Երաժիշտն իր երկրպագուներին հորդորում է հանգանակություն կատարել Արցախի համար։

Համերգի ընթացքում նվիրատվությունների գումարը կկրկնապատկվի և կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այսօրվա դրությամբ Artists for Artsakh ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել ավելի քան 649 000 դոլար։

Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

Համերգը կհեռարձակվի ONEArmenia-ի Facebook, Instagram, YouTube-ի էջերում։