Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ բանակն ու աշխարհազորայինը հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում։ Վստահեցնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել է Հանրապետության հարավ-արևելյան հատված:

Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարարին է հանձնել գեներալ-լեյտենանտի ուսադիրները

«Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Բանակն ու աշխարհազորայինը հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հարությունյանը։

Նա հավելել է, որ հենց մեր ժողովրդի քաջազուն զավակների սխրանքների շնորհիվ ենք ամուր կանգնած հողին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը