ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
Այն փակ է` քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով։ Նշենք, որ Սոթք–Քարվաճառը Երևանն Արցախին կապող ճանապարհներից մեկն է։
Միաժամանակ, ԱԻՆ–ը հայտնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա այն բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Ալիևի խոսքերը նման են բառախաղի. վարչապետի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին