Սև պաստառներով, սևազգեստ մարդիկ. ֆրանսահայերը Թուրքիայի դեսպանատան առջև ակցիա են արել

Ֆրանսիայում ապրող հայերը հերթական բողոքի ակցիան են արել` ահազանգելով Ադրբեջանի կատարած ագրեսիաների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը բողոքի ակցիա են անցկացրել։

Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում զոհված հայ զինծառայողների անունները։

Դատապարտեք Ադրբեջանի քայլերը. հայ երիտասարդներն ակցիա են արել Բեյրութում

Նշենք, որ այս օրերին Ֆրանսիայի հայ համայնքը բավական ակտիվ է` հոկտեմբերի 16-ին նրանք Փարիզից ավտոերթով եկել ու փակել են Ֆրանսիա-Բելգիա միջպետական մայրուղին։ Դրանից առաջ բողոքի ակցիա էին իրականացրել Փարիզում, Լիոնում և այլ քաղաքներում։

Հիշեցնենք` բողոքի ակցիաներ են կազմակերպվել աշխարհի բազում երկրներում` ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Իսրայելում, Կիպրոսում, Հունաստանում, Կանադայում և այլուր։