Կրակի տակ տարհանել է վիրավորներին. շարքայինից մինչև սպա նոր հերոսներ ունենք

Ոչնչացված թշնամական դիրքեր, հրետանային դիտակետեր, շարասյուներ, զրահատեխնիկա... Արցախյան պատերազմի հերոսական էջերը շարունակում են հարստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Այս պատերազմի հերոսների ու հերոսական դրվագների մասին դեռ շատ է պատմվելու։ Արցախի Պաշտպանության բանակը «Նորօրյա հերոսներ» շարքում ներկայացրել է պարգևների և մեդալների ներկայացված ևս մի քանի անուն։ Նրանց շարքերում և փորձառու սպաներ կան, և շարքային զինծառայողներ, որոնք իրենց խիզախ, գրագետ և արդյունավետ գործողություններով կյանքեր են փրկել, հակառակորդին մեծ վնասներ պատճառել և այլն։

«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում

«Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար»,- ներկայացնում է ՊԲ-ն։

Իսկ ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքայիններ Նարեկ Արայի Ավագյանն ու Արտյոմ Ջոնիկի Ադամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: Նրանք էլ թշնամական մեկ տանկ են ոչնչացրել անձնակազմով և այլ արդյունավետ գործողություններ կատարել։

Կանգնեցրել են թշնամուն, ոչնչացրել կենդանի ուժն ու մարտական տեխնիկան. մերօրյա հերոսները

«Արիության համար» մեդալի ներկայացված ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Էդուարդի Փաթյանը հակառակորդի կրակի տակ շտապ օգնության մեքենայով վիրավոր զինծառայողների տարհանում է իրականացրել։

«Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն հինգ զինծառայողներ՝ ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը, շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը, սերժանտներ Մհեր Աշոտի Աղաջանյանը, Սամվել Գարիկի Լալաբեկյանը, կրտսեր սերժանտ Սևակ Գրիշայի Մարգարյանը։ Նրանք ոչնչացրել են թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նորօրյա հերոսները. 5 տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը