ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում լուսանկարներ է հրապարակել` բացահայտելով, թե քիչ թե շատ ազատ պահերին Արցախում ինչով է զբաղված ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Կամավորների, զինծառայողների, բնակիչների հետ հանդիպումներ, քննարկումներ, մի կտոր հացի կիսում հայրենակիցների հետ։ Թողարկված նկարները հենց այս մասին են։
«Կարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո»,–ֆոտոշարքը վերնագրել է Ստեփանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն Արցախում է։ Նա հոկտեմբերի 24–ին այցելել էր հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը