Կադրերը, որտեղ գնդակահարում են ծանր վիրավորում ստացած հայ զինվորին, իրական են. Բեգլարյան

Արտակ Բելգարյանն ահազանգել է, որ մինչ միջազգային հանրությունը կույր է ձևանում, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործություններ իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Համացանցում հայտնված կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գնդակահարում ծանր վիրավորում ստացած արցախցի զինվորին, իրական են։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է այս մասին Twitter-ի իր էջում գրառում անելով։

Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին

«Մենք արձանագրել ենք այս դեպքն այդ կադրերի հրապարակման առաջին իսկ փուլում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տեսանյութն իրական է և այն վերաբերում է վերջին բախումներին։ Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում է հայ` ծանր վիրավորում ստացած զինվորին»,–գրել է Բեգլարյանը։

Նա հավելել է նաև, որ մինչ միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել, Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է իրականացնում։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորականները կրակահերթ են արձակում հայ զինվորի գլխին։

Սա Ադրբեջանի նման գործողություններից միակը չէ. ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր` ադրբեջանցիները գնդակահարում են ինչպես հայ ռազմագերիներին, այնպես էլ երկու խաղաղ բնակչի։

Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը