Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի երեք գյուղեր

Բարեբախտաբար, քաղաքացիական շրջանում տուժածներ չկան, նյութական վնասները ճշտվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրետակոծել է Ասկերանի շրջանի մի քանի գյուղեր։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ մասնավորապես հրետակոծության են ենթարկվել Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։

«Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԻՊԾ-ն նշում է, որ մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը