Դիվերսիոն խմբեր են երևացել Արցախի մի շարք բնակավայրերի շրջանում

Հյուսիսային ուղղությամբ սկսվել է հրետակոծություն, որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք ինտենսիվությամբ զիջում են հարավայինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ, այդ թվում Ավետարանաոց գյուղի հատվածի անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ո՞ր գյուղերի ուղղությամբ է Ադրբեջանը դիվերսիոն գրոհներ ձեռնարկել

«Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները։ Այս պահին էլ դրանք շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այդ խմբերը սովորաբար մարտի չեն բռնվում, շտապում են փախչել այնտեղից, որտեղ որ հայտնվել են մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև ծայր հարավ։ Հյուսիսային ուղղությամբ սկսվել է հրետակոծություն, որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք ինտենսիվությամբ փոքր-ինչ զիջում են հարավայինին։

Ողջ օրվա ընթացքում հարավային ուղղությամբ՝ դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը տասնյակ անգամներ գրոհներ է ձեռնարկել։ Հովհաննիսյանն ընդգծեց՝ այս պահին էլ շարունակվում են ծանր մարտերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ». Հովհաննիսյանը` առաջնագծի մասին

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը