Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

Ջորջ Բաղումյանն առաջին անգամը չէ, որ նվիրատվություն է կատարում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուրի մասին հայտնել է Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով։

2314 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 77837

«Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։ Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»,–գրել է Հակոբյանը։

Նշենք, որ Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար էր նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին սեպտեմբերին։ Այդ ժամանակ Աննա Հակոբյանը հայտնել էր, որ բարերարը հուլիսյան մարտերի օրերին էլ 250 հազար դոլար էր փոխանցել՝ «զինվորների համար»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում. ինչ նպատակ է այն հետապնդում