«Բա ո՞ւմ եք սպասում». Էրդողանն ամերիկյան պատժամիջոցներից չի վախենում

Թուրքիայի առաջնորդը ԱՄՆ-ի հետ բաց առճակատման է գնում` հայտարարելով, որ Արցախում ընթացող հակամարտության պատճառով պատժամիջոցների սպառնալիքից չի վախենում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik.  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը արցախյան հակամարտության մեջ Ադրբեջանին աջակցելու պատճառով ամերիկյան պատժամիջոցներից չի վախենում, չնշելով, թե Վաշինգտոնում կոնկրետ ով է առաջարկում  դրանք կիրառել։

ԱՄՆ-ն համոզում է Ադրբեջանին Հայաստանի հետ հրադադար հաստատել. Թրամփի օգնական

«Ամերիկայից ոմանք զանգահարում են իմ եղբայր Իլհամին (Ադրբեջանի նախագահ – խմբ.) և հայտարարում, որ գիտեն, թե ով է աջակցում Ադրբեջանին։ Էրդողանն ու Թուրքիան են։ Ամերիկացիները սպառնում են Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Իսկ մենք պատասխանում ենք. «Դու (Ամերիկա – խմբ.) չես հասկանում՝ ում հետ գործ ունես։ Դե, կիրառիր, մի հապաղիր»», - հայտարարել է  Թուրքիայի նախագահը` Մալաթիա քաղաքում իր ելույթի ժամանակ։ Ելույթի հեռարձակումն իրականացվում էր նախագահի Twitter–յան էջում։

Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը չի ենթարկվի ԱՄՆ սպառնալիքներին, ով պահանջում է Անկարայից հրաժարվել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերից։

«Մենք F-35-ի հետ կապված քայլեր ենք անում (ամերիկյան կործանիչների ձեռք բերման – խմբ.), իսկ դուք մեզ սպառնում եք ու պահանջում Ռուսաստանին վերադարձնել С-400–ները։ Բայց մենք ցեղային պետություն չենք, մենք Թուրքիան են», – ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ղեկավարությունը բացահայտ աջակցում է Ադրբեջանին, որը սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների է սկսել Արցախի դեմ։

ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փալոն

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը