Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում. Արցախի ՄԻՊ

Օմբուդսմանի գրասենյակն անում է հնարավոր ամեն բան՝ բնակիչներին անհրաժեշտ օգնություն հասցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։

Բեգլարյանի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ:

Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում. Արցախի ՄԻՊ

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և այլ լիազոր մարմիններ ամենօրյա ռեժիմով աշխատում են հումանիտար ծանր պայմաններում գտնվող բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Աշխատակազմում գործող 116 թեժ գծի ու այցերի միջոցով վեր են հանվում քաղաքացիների խնդիրները և բոլոր բնագավառներում տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանը շեշտել է, որ ՀՀ տեղափոխված արցախցիների կարիքների գնահատման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ակտիվ համագործակցում են նաև Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի և այլ կառույցների հետ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

Բեգլարյանն ընդգծել է՝ իր լիազորությունների շրջանակներում, Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանի գործընկերների հետ միասին արվում է հնարավոր ամեն բան Ադրբեջանի ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին, իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու,  հումանիտար աղետի հետևանքները մեղմելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը