ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակայնորեն խրախուսում և տարածում են ատելություն, բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ։ Facebook-ի իր էջում նման դիտարկում է անում Հայաստանի Մարդու իրավունքներիի պաշտպան Արման Թաթոյանն ու ընդգծում, որ նման պահվածք դրսևորողները հասարակության կողմից գովասանքի են արժանանում։
Նրա խոսքով՝ ՄԻՊ կողմից հավաքագրված փատերը հավաստում են, որ ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից:
«Ադրբեջանական զինված ուժերի ներկայիս թիրախային հարձակումները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, նրանց պատճառած զանգվածային ավերածությունները, վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը տարիներով արմատավորված ու համակարգային հայատյացության արդյունք են»,- գրում է Թաթոյանը։
Չի բացառվում, որ անհայտ կորած քաղաքացիները սպանվել են կամ խոշտանգվել. Արցախի ՄԻՊ
Նա հավելում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների:
Հայաստանի ՄԻՊ-ը միջազգային կառույցներին պարբերաբար ներկայացնում է հայատյացության մասին ապացույցներ:
«Պետական ու քաղաքական գործիչների հետ միասին մշակութային գործիչների, մտավորականների կողմից հայատյացություն պարունակող ելույթներն ու խոսքը նշանակում է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելության տարածումը հայտնվում է փակ շղթային մեջ ու խրախուսվում բոլոր կողմերից»,- եզրափակում է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը