Զոհրաբ Մնացականյանը վաշինգտոնյան բանակցություններն արդյունավետ է անվանել

Վաշինգտոնում կայացել են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՝ առանձին - առանձին։ Դրանից հետո մեկնաբանությամբ հանդես է եկել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է անվանել Վաշինգտոնում ընթացող բանակցությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն առանձին-առանձին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել։

«Առավոտյան շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ գտնելու շատ կոնկրետ և կարեւոր նպատակների ուղիներ՝ հրադադարի ռեժիմի հաստատում, վերադարձ խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Մնացականյանը ՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, «ավելի քան պարզ» են արտահայտվել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման պահանջով:

«Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում շատ լավ առաջընթաց է գրանցվել». Թրամփ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը