ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասան, ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ, 73-ամյա Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել։ Twitter-ի իր էջում նա պատմել է, որ հիմա իրեն «ֆանտաստիկ լավ» է զգում։
«Շնորհիվ Քլիվլենդի կլինիկայի թիմի, ես ունեմ նոր աորտալ փական` նախորդ վիրահատությունից հետո ստացած թոքային նոր փականի հետ: Ես ինձ ֆանտաստիկ եմ զգում և արդեն քայլում եմ Քլիվլենդի փողոցներով ՝ վայելելով ձեր ցնցող քանդակները», - գրել է Շվարցենեգերը։
Իր գրառումը նա «համեմել է» հիվանդանոցում ու քաղաքում արված լուսանկարներով։
Շվարցենեգերը ոչ միայն ճանաչված դերասան և պրոդյուսեր է, այլեւ գործարար: Իր առաջին միլիոնը նա վաստակել է 30 տարեկանում և ոչ Հոլիվուդի շնորհիվ։
Նա նախ փոստային առաքման բիզնես է ունեցել, ապա հիմնադրել է շինարարական Pumping Bricks ընկերությունը։
Առնոլդ Շվարցենեգերը խաբել է մարդկանց՝ սեղանի վրա «շպագատ» իջնելով. տեսանյութ