Հայաստանի հավաքականի ավագ և ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում արցախից ժամանած երեխաների կատարմամբ հնչում է «Պիտի ապրենք...» երգը:
Նշենք, որ երգի կոմպոզիտորը Էդգար Գյանջումյանն է, խոսքերի հեղինակը` Աիդա Գյանջումյանը, իսկ ռեժիսորը՝ Արսեն Առաքելյանը:
«Մենք պիտի ապրենք։ Սա Արցախի երեխաների խաղաղության կոչն է միջազգային հանրությանը»,-տեսահոլովակին կից գրել է հայտնի ֆուտբոլիստը։
Նշենք, որ տեսահոլովակում երեխաների երգչախումբը երգը կատարում է հայերեն և անգլերեն լեզուներով: Դրա հետ մեկտեղ տեսահոլովակում պատկերված են Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ-ի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի օրերին ավերածությունների կադրերը:
Տեսահոլովակում օգտագործվել են նաև Sputnik Արմենիայի նկարահանած կադրերը։