Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում նվաստացնում են հայ զինծառայողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը hոկտեմբերի 23-ին դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

«Մասնավորապես նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին»,– հչված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։ 

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին