ԱՄՆ–ի հայ բժիշկները տոմոգրաֆայի սարք են ուղարկել ՀՀ. հայտնի է` որ ԲԿ–ին այն կտրամադրվի

Բժշկական կենտրոնը ներկայում բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում նաև արցախյան պատերազմի վիրավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ԱՄՆ–ի հայ բժիշկներից համակարգչային տոմոգրաֆայի սարք է ստացել, որը որոշվել է տալ Կապանի ԲԿ–ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում նաև արցախյան պատերազմի վիրավորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սարքը կծառայի նաև տարածաշրջանի բնակչությանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար:

Հավելենք, որ տոմոգրաֆիայի սարքը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների` մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան ուղարկած հումանիտար բեռի մեջ:

Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար