Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին

Դեսպանությունը հավաստի տեղեկություններ է ստացել ահաբեկչական հարձակումների և մարդկանց առևանգումների մասին: Մեկ օր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունն էր հանդես եկել նմանատիպ հայտարարությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին։ Տեղեկությունը հայտնում է ամերիկյան դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքը:

Ադրբեջանցիները հարձակման փորձեր են անում նաև հայկական ԶՈւ համազգեստներով. Բեգլարյան

«Դեսպանությունը հավաստի տեղեկություններ է ստացել Բաքվում հնարավոր ահաբեկչությունների, ԱՄՆ և այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վտանգի մասին: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հավելյալ զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և օտարերկրացիներ»,–նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը։