Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել և հրապարակել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

«Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

Նշենք, որ հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Թաթոյանը հորդորում է բացառիկ զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան