Ադրբեջանցիները հարձակման փորձեր են անում նաև հայկական ԶՈւ համազգեստներով. Բեգլարյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ականատես զինծառայողներից մեկի պատմածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերն իրենց հարձակվող խմբերին հայկական ԶՈւ համազգեստ են հագցնում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքներ պաշտպան Արտակ Բեգլարյանը` նշելով, որ դա արվում է երկու նպատակով

«Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:  Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր»,– Facebook-ում գրել է Բեգլարյանը:

Նա նաև պատմել է, որ, ըստ ականատես զինծառայողներից մեկի, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է հայկական համազգեստով շուրջ 40 դիակ և հետ շպրտվել:

«Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն»,– նշել է Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ–ը համոզմունք է հայտնել, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է կլինի պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների իրական ծագումնաբանությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հայկական ինքնաթիռի խոցման մասին լուրը բացարձակ սուտ է. Շուշան Ստեփանյան

Հոկտեմբերի 24-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը