Ադրբեջանը մեկ օրում զրկվել է երկու ՏՕՍ-1–ից, տասնմեկ ԱԹՍ–ից, տվել 75 զոհ

Ադրբեջանը շարունակում է կրել ինչպես զինտեխնիկայի, այնպես էլ մարդկային կորուստներ։ Վերջին մեկ օրում Ադրբեջանի ԶՈւ–ն 75 զինծառայող է կորցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի իր պաշտոնական էջում հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։

Ըստ հաղորդագրության` վերջին մեկ օրում թշնամին կորցրել է 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ-1, 12 զրահատեխնիկա։ Մեկ օրում Ադրբեջանը 75 զոհ է տվել։

Այսպիսով` 27 օր շարունակվող պատերազմի ընթացքում հակառակորդը կորցրել է 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ: Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա Ադրբեջանում արդեն 6614 զինծառայող է զոհվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանցիները հարձակման փորձեր են անում նաև հայկական ԶՈւ համազգեստներով. Բեգլարյան

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը